
Ծնվել է:
Մարտունու շրջանում՝ Բերդաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտով՝ բոդի բիլդինգով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների ու ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Զուսպ, համեստ, ամաչկոտ։ Սիրում էր մենակ մնալ, հանգստություն էր սիրում։
Ամեն ինչ ուզում էր ինքն իր ուժերով հասնել։
Երազանքները:
Բանակից գալ, իր բիզնեսը սկսել, շարունակել ծրագրավորում սովորել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Քանի որ անձամբ ճանաչում էր 2016 թ. քառօրյայի ժամանակ զոհված տղաներին, փնտրում էր նրանց ծնողներին և օգնում։
Վերջին զրույց:
26-ին մայրն է խոսել հետը, ասել է. «Արխային եղի՛, ծառայություն ա, մի օր լավ կլինի, մի օր վատ»։
Վերջին հերոսական մարտը:
26-ին դիրքը հանձնելիս զոհվել է ԱԹՍ հարվածից, պայքարել է մինչև վերջ։