
Ծնվել է:
Մարտունու շրջանում՝ Ճարտար քաղաքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հանգիստ, զուսպ, ամեն ինչի իր ուժերով ուզում էր հասնել, նպատակասլաց էր։
Երազանքները:
Սպա դառնալ. միշտ հետաքրքրվում էր հոր սխրանքներով ու ասում. «ես պապայի նման զինվորական պետք է դառնամ»։
Վերջին զրույց:
26-ին հոր հետ խոսելիս ասել է. «Դուխս միլիոն ա»։
Հայրը ասել է. «Նայի՛, հա, հորդ պոդվոդիտ չանե՛ս», ասաց. «Վարիանտ չկա»։
Վերջին հերոսական մարտը:
26-ին Մատաղիսի բարձունքից դիրքը փոխելիս զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, մինչ այդ կատաղի կռվել։