hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Մանվելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Շիրակի մարզում՝ Հառիճ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Ամեն նոր բան, նորարարություններ, ինքնուրույն ծրագրավորում սովորելը, հայրենիքի հողը, ջուրը և բնությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Գյուղում՝ Հառիճավանքում է անցել մանկությունը։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Դրական, բարի, երազկոտ, իր խոսքում բացակայում էր «չէ» բառը, միշտ օգնող ու հասնող, նվիրված որդի և հայրենիքին նվիրյալ զավակ։

Երազանքները:

Հայրական տունը շենացնել, ծրագրավորում սովորել և եղբոր հետ տունը վերակառուցել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:

Ազնիվ էր, շատ պարզ։ Դպրոցում 1-ին դասարանում, ուսուցչուհուն ասել էր. «Ինչ գեշ եք դուք», բայց մի քանի ամիս անց մոտեցել էր և ասել, որ նա աշխարհի ամենալավ ուսուցչուհին է։

Վերջին զրույց:

Ծառայության ընթացքում երբեք չի տրտնջացել, ասում էր. «Բա տղա ենք, պետք է ծառայենք»։ Վերջին անգամ՝ սեպտեմբերի 27-ին, ծիծաղել է, ասել. «Տենց բաներ չկա, պարզապես դիվերսիաներ են»։

Վերջին հերոսական մարտը:

Վիրավոր հրամանատարին օգնել է տեղափոխել շտապօգնություն։ Ազնուրաց կռվել է, հետախուզությունը կազմակերպել։ Նահանջի ժամանակ ոտքերը վիրավորվել են, և չեն կարողացել նրան դուրս բերել։ Ետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։