hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Աբրահամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում էր:
Ընտանիքը, ընկերները, ամեն ինչ կարող էր նրան ոգեշնչել։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 2 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Նվիրված, ընկերասեր, կատակասեր, օգնող, հասնող մարդ։

Երազանքները:
Իր տունը կառուցել, անել տղայի հարսանիքը։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր մարդկանց օգնելու իր կարողությամբ։

Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Հարցրեց. «Տղայիս մասին տեղյա՞կ ես, ես չեմ կարողանում խոսել: Կարոտում եմ ձեզ»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Մատաղիսում: Մահացել է դիպուկահարի կրակոցից։