hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Հովագիմյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ. օգոստոսի 10-ին Արմավիրում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Տան հետ կապված ցանկացած աշխատանք։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Եղբայրների և ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխատասեր, խիզախ, սիրում էր բոլորին օգնել։

Երազանքները
Բանակից հետո ուզում էր ատամնատեխնիկ դառնալ

Կարևոր փաստեր
Հենց դրսից տուն էր մտնում, հարցնում էր՝ «Ի՞նչ կա ուտելու՞», ու միայնակ չէր սիրում հաց ուտել։

Վերջին զրույց
Ասել է. «Մա՛մ, քեզ լավ նայի ու իմ համար շատ աղոթի՛»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Հադրութում։ Տասնյակ վիրավոր զինվորներ պատմում էին, որ իրենց Կարենն է տեղափոխել բուժկետ։ Ինքն էլ, վիրավորված լինելով, չհամաձայնեց մնալ՝ ասելով. «Ձեր նման լիքը վիրավոր կա, պետք է տեղափոխե՛լ»։