
Ծնվել է:
ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Բարությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 1 երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հոգատար, բարի, ազնիվ, վստահելի, կարեկցող մարդ։
Երազանքները:
Լիակատար ընտանիք ունենալ։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր ազնվությամբ։
Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ Ասել է» «Երեխայիս նման եմ շատ: Շատ բան ունեմ պատմելու, կգամ, կասեմ»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Մատաղիսում։ Ֆ16-ի հարվածից զոհվել է։