
Ծնվել է
2002 թ. փետրվարի 1-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ծնողների առողջական վիճակը, լավ լինելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Գրեթե միշտ զբաղված էր պարապմունքներով։ Ընտրած աղջիկ ուներ, պետք է բանակից հետո ամուսնանային։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, կամեցող, խելացի, չվախեցող, առաջ գնացող։
Երազանքները
Ուզում էր մեքենա ունենալ, ավտոտնակ կառուցել, սիրած էակին հասնել։
Վերջին զրույցը
Մայրն ասել է, որ ապահովության համար չի ուզում խոսել, իսկ նա պատասխանել է. «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ ա, մենք ապահով տեղ ենք, մի՛ անհանգստացի»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտունիում։ Նռնականետ, գնդացրորդ էր։ Սպան վիրավորվել էր, մենակ էին մնացել դիրքերում։ Համադասարանցին պատմել է, որ մարտի դաշտում փորձել է տանկին հարվածել։ Հետմահու պարգևատրվել է Արիություն և Մարտական ծառայության մեդալով։