hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ. հոկտեմբերի 29-ին Արմավիրի մարզում՝ Արգինա գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ամեն ինչ նրան հետաքրքրում էր, սիրում էր նկարել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Մանկության ընկերոջ հետ, ընկերների հետ։ Նշանված էր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ազատ, կատակասեր չէր, ընկերասեր, ուրախ, տարբերվում էր իր կոպիտ հումարներով։

Երազանքները
Արվեստի հետ կապ ունենալ, կրթությամբ զբաղվել, ոսկերչությամբ զբաղվել։

Կարևոր փաստեր
Խաղաղության աղավնի էր՝ բոլորին հաշտեցնում էր։

Ստեղծագործություններ
Նկարում էր. տեղում կարողանում էր մարդկանց դիմանկարն անել։

Վերջին զրույց
Ասել է. «Լավ ա, սաղ հնձելով գնում ենք առաջ, սաղ լավ ա, սաղ նորմալ ա, առաջ ենք գնում»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջրականում։ Մարտի ամենալարված պահին էլ բոլորին ոգևորում էր։