
Ծնվել է:
Լոռու մարզում՝ Դսեղ գյուղում։
Նրան ոգեշնչում էր:
Իր ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Լավ, դրական, հայրենասեր մարդ։
Երազանքները:
Իր հայրենիքում խաղաղ, առանց պատերազմների ապրելու, իր խոհարարական բիզնեսը ունենալու մասին էին։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր բնավորությամբ և նրբանկատությամբ։
Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին։ Ասել է. «Ես Սիսիանում եմ, ամեն ինչ լավ է, տղաների համար ճաշ եմ եփում»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Հադրութում։ Թեժ մարտերի արդյունքում զոհվել է դիպուկահարի կրակոցից։