hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ. Արարատի մարզում՝ Նոյակերտ գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Զինվորական լինելը, սիրում էր մասնակցել դպրոցի բոլոր հայրենասիրական միջոցառումներին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ուսանողական ընկերների հետ։ Ուներ սիրած էակ իրենց կուրսից։ Սիրում էր հավաքույթներ կազմակերպել։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, կյանքը կնվիրեր ընկերոջը, հայրենասեր։

Երազանքները
Դառնալ բժիշկ կամ զինվորական։

Կարևոր փաստեր
Սիրում էր մասնակցել օլիմպիադաների քրոջ հետ միասին։

Վերջին զրույցը
Մորաքրոջ հարցին. «Ու՞ր ես գնացել, մայրիկիդ մասին չես մտածում», պատասխանել է. «Հենց մայրիկիս մասին մտածելով եմ գնացել»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ. Ջրականում։ Պատերազմի ընթացքում միշտ այնպես էր խոսում, որ տան անդամները չիմանային, որ առաջնագծում է։