
Ծնվել է:
Արագածոտնի մարզում՝ Անտառուտ գյուղում։
Նրան ոգեշնչում էր:
Իր երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Որպես բարետես, ընկերական, հասնող մարդ։
Երազանքները:
Որդին բանակից վերադառնա, և քեֆ անեն։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր ամեն ինչով։
Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին։ Ասել է, որ եղբայրը զգույշ լինի։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Մարտունի 2 դիրքում։ Շտապօգնության մեքենայի վարորդ էր, պայթուցիկի վրա է կանգնել, վիրավորվել է և զոհվել նոյեմբերի 16-ին։