hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Հովհաննիսյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Սիսիանի համայնքի Ծղուկ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հարազատների ժպիտը, միակ որդու անհոգությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր որդու, ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, գրագետ, խիզախ, անվախ, բոլորին հասնող մարդ էր։ Փոքրերի հետ՝ փոքր, մեծերի հետ՝ մեծ։ Չնայած իր վիճակին՝ երբեք չէր հետ մնում, միշտ ձգտում էր առաջ շարժվել։

Յուրահատկություններ
Շատ համբերատար, հանդուրժող, բարեսիրտ, հանգիստ, համեստության տիպար էր։

Երազանքները
Միակ երազանքն էր, որ Արցախը ազատագրված մնա, և իր որդուն հասցնի իր նպատակին։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Կինը ասել է՝ «Հետ արի՛, մի՛ գնա», բայց նա պատասխանել է. «Արդեն ուշ է, գնացել եմ։ Տղայիս, մամայիս ու պապայիս լավ կնայե՛ս»։

Վերջին հերոսական մարտը
Թալիշում։ Ընկերները պատմում էին, որ երբեք չէր մտածում վատ ելքի մասին, միշտ ժպտում էր։ Ապրիլի 3-ին գնաց, ապրիլի 4-ին դեպքը տեղի ունեցավ, իսկ ապրիլի 7-ին մահացավ։