hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վիտալի Իգիթյան
2010 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Արթիկում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորական ծառայության ընթացքում, ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Պարզ, հայրենիքի սիրով տոգորված։ Փորձում էր վրեժ լուծել հակառակորդից։
Զորամասում հարգված և սիրված էր։

Երազանքները
Միշտ ցանկացել էր լինել զինվոր և սպա։ Վ. Սարգսյանի անվան ռազմարանը ավարտելուց հետո անցել է ծառայության, ստացել է սպայի կոչում։ Ծառայությունը շարունակել է Հադրութի զորամասում, ցանկություն է հայտնել գնալ առաջնագիծ։
Երազում էր վրեժ լուծել թշնամուց։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Զինվորական կարգապահություն, միշտ ուշադրություն էր դարձնում արտաքին տեսքին։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 10-ին պետք է վերադառնար, և կնոջ հայրը պատրաստվում էր դիմավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Սակայն ստացել է փոխարինման հրաման և չի վերադարձել։ Ընտանիքի անդամները հեռախոսով շնորհավորել են նրան, սպասել վերադարձին։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 14-ին զոհվել է դիպուկահարի հարվածից։