hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Խաչատուր Զուրաբյան
2010 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանի համայնքում՝ Կողբ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերական շրջապատը։
Ֆուտբոլ շատ էր սիրում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, ջերմ, կարեկցող։ Ուներ տարբեր ընկերական շրջապատներ։

Երազանքները
Երազում էր, որ իր երեխաները հասնեն իրենց նպատակներին։ Ուզում էր տուն կառուցել, սեփական անկյունը ստեղծել. ընտանիքը վագոն-տնակում է ապրում։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Սիրում էր ձկնորսություն։ Ֆուտբոլի մեծ սիրահար էր։ Բոլոր զինվորների համար սրտացավ էր, ցավում էր երիտասարդ կյանքերի կորստի համար։ 90-ականներին, երբ դեռ վաշտ չէր ձևավորվել, գյուղի կազմավորված ջոկատի հետ առաջիններից է եղել պաշտպանական ուժերում, մինչև պաշտպանության զորամասի ձևավորումը։

Վերջին հերոսական մարտը
2009 թ. հոկտեմբերի վերջին վիրավորում է ստացել։ Զինվորական պարտականությունները կատարելիս վթարի է ենթարկվել, ուղեղի ցնցում ստացել։
Տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատության ժամանակ սրտի կանգ է ունեցել, բայց ուշքի է եկել։ Այնուհետև 4,5 ամիս անզգա պառկելուց հետո մահացել է հիվանդանոցում 2010թ. մարտի 28-ին։