hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Դիլիջանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Փոքրուց սիրել էր զինվորական գործը։
Ընկերների հետ որոշել էին դառնալ զինվորականներ։
Վ. Սարգսյանի անվան ռազմական վարժարանը ավարտելուց հետո ծառայության էր անցել Շամշադինում։ Տասնինը տարի նվիրել էր սահմանների պաշտպանությանը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ՝ հնարավորինս շատ, ինչպես նաև ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, կարգապահ, նվիրյալ զինվորական։

Երազանքները
Ուզում էր ունենալ սեփական տուն։ Մեծ երազանքն էր, որ իր աղջիկը դառնա բժիշկ։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Կարգապահ, խստապահանջ զինվորական։ Նվիրված ամուսին ու հայր։

Ստեղծագործական կողմը
Ազատ ժամանակն էլ գործով էր անցկացնում՝ նոր գիտելիքներ ձեռք բերելով ու դրանք փոխանցելով։

Վերջին զրույցը
Կինը չէր իմացել, որ Կարենը մեկնել է Արցախ։
Զանգել էր երեխաներից հարցնելու՝ ինչպե՞ս են։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մատաղիսում, 2020 թ. հոկտեմբերի 2-ին։