hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հրաչյա Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Արթիկում

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, ընկերների հետ, զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հայրենասեր, շատ լավ հայր, շատ լավ ամուսին

Երազանքները
Երազում էր մկրտել երեխաներին, կինը իրագործել է մահից հետո, տուն էր երազում առնել, պետությունը գնել է հետագայում։ Երեխաներին հասցնել իրենց երազանքների, քաջ ու խիզախ լինեն։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Սպորտով է զբաղվել, հետո 1997 թ. ընտանիքը տեղափոխվել է Արցախ։ Քառօրյա պատերազմին է մասնակցել Ջաբրայիլում, Սեյրան Օհանյանի կողմից ստացել է շնորհակալագիր։

Վերջին զրույցը
Որդիներին է գրկել, ասել է «Ամեն հայր պետք է պաշտպանի՛ [իր ընտանիքը]»։ Հետո վերադարձել գրկել փոքր աղջկան, կնոջը, մորը։

Վերջին հերոսական մարտը
Ջրականում է զոհվել է հոկտեմբերի 2-3-ին։ Տաս ամիս անհայտ կորած է համարվել։