hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Բալայան
2014 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Մարտունու շրջանում՝ Ճարտար քաղաքում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բանակը, ընտանիքը, զինծառայություն

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բնույթով հանգիստ, համբերատար, հավասարակշռված

Երազանքները
Ազատ անկախ հայրենիք, խաղաղություն

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Ընթերցանություն. առանց գրքի չէր քնում

Վերջին զրույցը
Եղել է 2014թ. մայիսին, խոսել են առօրյաից, անտրամադիր էր, սովորականի պես չէր

Վերջին հերոսական մարտը
Հադրութում մարտական գործողությունների ժամանակ դիտակետ է բարձրացել իր զինվորի փոխարեն և զոհվել է

ID**:**01745 Սասուն Ավագյան Բորիսի

Ծնվել է
Հադրութում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, աշխատանքը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, աշխատանքի վայրում

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ լավ, նվիրված, ազնիվ, հոգատար

Վերջին զրույցը
Հոկտեմբեր 13-ին է եղել, ասել է. «Ամեն ինչ լավ է լինելու»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ֆիզուլիում

ID**:**01740 Նվեր Գալստյան Էդիկի

Ծնվել է
Հադրութի շրջանում՝ Մեծ Թաղեր (Թաղլար գյուղում)

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինծառայությունը, ընտանիքը, աշխատանքը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, ընտանիքի հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ լավ, ընկերասեր, հայրենասեր

Երազանքները
Կապված էին իր գյուղի և բռնցքամարտիկ տղայի հետագա հաղթանակների հետ

Վերջին զրույցը
Կնոջ հետ խոսել է զինվորների հետ Շուշիից դուրս գալիս, խոսել են առօրյայից, շնորհավորել է իրենց ամուսնության քսանամյակը, ասել է. «Հիմա դրա ժամանակը չի, հետո կխոսե՛նք», հետո այլևս չեն խոսել։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում
Նոյեմբեր 7-ին ամուսնության 20-ամյակն էր, զոհվել է այդ օրը։