hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Մնացականյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնքում՝ Սալվարդ գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքային հաջողությունները

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, կնոջ, տղայի հետ, սիրում էր ազատ ժամանակ հետաքրքիր տեղեր գնալ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ազնիվ, ժպտերես, գործում պարտաճանաչ, բոլորին հասնող, օգնության հասնող, հարգված էր ընկերական շրջապատում, կյանքով լեցուն, ուրախ, ազնիվ մարդ

Երազանքները
Սիսիանում տուն գնեին, որդին գնար Սիսիանի իր դպրոցը, նպատակներին հասնի իր տղան, ուզում էր սովորել և ավագ սերժանտից դառնալ ավելի բարձր՝ լեյտենանտի կոչում ստանալ

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Պատասխանատվության զգացումը

Վերջին զրույցը
Պարտադիր երկու անգամ օրվա ընթացքում զանգում էր։ Հոկտեմբեր 14-ին զանգել է կինը, ասել է՝ «Ամեն ինչ լավ է, կզանգեմ»։ Հաջորդ օրվա առավոտից անհասանելի է եղել, բայց հոկտեմբեր 16-17-ին Ճարտար գյուղի մոտակա ցանցերից կապ է բռնել։

Վերջին հերոսական մարտը
Կարմիր Շուկայի մոտ՝ հաց ու զենք էին տանում Ֆիզուլի, հավանաբար հարձակում է եղել մեքենայի վրա հոկտեմբեր 16-17-ին։