hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Հադրութում՝ Քյուրաթաղ գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխաների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հոգատար հայր, լավ մարդ, լավ ընկեր, հայրենասեր

Երազանքները
Երեխաների հետ կապված. չորս երեխա ունի, մեծացնել, կրթել, դաստիարակել, հասցնել նպատակներին

Վերջին զրույցը
Ամեն օր խոսում էր, վերջինը՝ հոկտեմբերի 13-ին առավոտյան է եղել: Ասել է. «Լավ կլինի՛, երեխաներին լավ կնայե՛ս»

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին Ֆիզուլի/ Կավաք բարձրունքում, զոհվել է ընկերոջ հետ

ID**:**01835 Մհեր Հարությունյան Վոլոդյայի

Ծնվել է
Հրազդան

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ընկերները

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխույժ, ուրախ, ճարպիկ

Երազանքները
Պաշտպանված հայրենիք ունենալ, երեխաներին լավ ապագա ապահովել

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Հայրենասիրությունը. իր մասին ֆիլմ կա՝ «Նվիրյալներ»։ Երիտասարդ տարիքում մասնակցել է 1994-ին, մականունը «ճուտ» է, քանի որ փոքր տարիքից մասնակցել է ռազմական գործողություններին

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 5-ին է եղել վերջին զրույցը:

Վերջին հերոսական մարտը
Մարտակերտի շրջանի Վարանկաթաղ / Լուլասազ պաշտպանական գործողություններից հետո մահացու վիրավորվել է: Հոկտեմբերի 6-ին զոհվել է Մատաղիսում, ապրիլի 14-ին պարգևատրվել է Մարտական խաչ շքանշանով։

ID**:**01749 Կարեն Սիմոնյան Ռուբենի

Ծնվել է
Տավուշի մարզում՝ Այգեհովիտ գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ընկերները

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, օգնող, ճարպիկ, ճարտար

Երազանքները
Ուշ էր ամուսնացել, երեխաների հետ կապված մեծամասամբ, մեծացնել և հասցնել նպատակներին

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր

Բժշկական հմտություններ ուներ, օգնում էր շատերին, մարտի դաշտում բժշկական օգնություն է ցուցաբերել զինվորներին

Վերջին հերոսական մարտը
2020 նոյեմբերի 14-ից եկել է տուն, մահացել է,
Վերջին մարտը եղել է Սարի գյուղի «Ճողազի սպարապետ» կոչվող դիրքերում