
Ծնվել է
Հոկտեմբերի 14-ին, 1999 թ., Երևանում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Սպորտը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ինքը ընտրում էր իր ընկերներին, և մենք էլ նրանից էինք սովորում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հումորով, մասնակցել է հումորի լիգային։ Բարի։ Սովորում էր Սլավոնական համալսարանում։ Ընկերները ասում են, որ իր հետ անհնար էր լուրջ մնալ։
Երազանքների մասին
Սպորտային մեկնաբան էր ուզում դառնալ։
Մանրուքներ կամ սովորություններ
Հումորը նրա յուրահատկությունն էր։ Ընկերներն ասում էին, որ մտածելակերպով իր տարիքից ավելի մեծ էր։ Նա չէր թույլ տալիս տաք գլուխով որոշում կայացնել։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 14-ին՝ իր ծննդյան օրը, զանգեց տատիկին և ասաց. «Խմեք իմ կենացը»։ Հոկտեմբերի 15-ին նորից խոսեց և ասաց. «Մենք անվտանգ տեղ ենք»։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 16-ին Իշխանաձորում։