hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էրիկ Գեղամյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998թ․ հունիսի 25-ին Արմավիրում։ Մանկուց ձգտում ուներ ճանաչելու աշխարհն ու մարդուն։

Սիրում էր
Սպորտը, փիլիսոփայությունն ու կյանքը՝ իր բոլոր երանգներով։

Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ
Նրա ներկայությունն օգնում էր բացվել, կիսվել, սփոփվել։

Վարել է ակտիվ ուսանողական կյանք
Ինտելեկտուալ ակումբների անդամ էր, «Ինչ, որտեղ, երբ»-ի մասնակից, մրցանակակիր՝ իր սուր մտքով ու արագ մտածողությամբ։

Խորհուրդների ուժը
Բոլորը ուզում էին խոսել նրա հետ։ Ասածները հավասարակշռություն էին բերում։

Յուրահատկությունը
Ոչ թե ձգտում էր շատ խոսել, այլ ճիշտ խոսել։ Եվ ճիշտ պահին։

Սպայի ճանապարհը
Ծառայել է Կապանի զորամասում՝ որպես դիպուկահարների դասակի հրամանատար։ Իր զինվորների համար ոչ միայն հրամանատար էր, այլ նաև հենարան։

Վերջին մարտը
2022թ. սեպտեմբերի 13-ին Կապանի Ներքին Հանդ 102 դիրքում։

Հետմահու պարգևատրվել է
ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալով

ՀՀ Մարտական ծառայության մեդալով