Ծնվել է
1994 թ. օգոստոսի 27-ին Արցախի (ԼՂՀ) Ստեփանակերտ քաղաքում:
Հայրը՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակից
Ընտանիքում սերմանել էր ծառայելու գաղափարը։ Վահեն այդ գաղափարը կրում էր որպես հավատ։
Վաղ տարիքից աչքի էր ընկնում մաթեմատիկական մտածողությամբ
Ու խոր տրամաբանությամբ։
Պատմությունն ու քաղաքագիտությունը նրա հոգու տարերքն էին
Սակայն ընտրել էր տեղեկատվական տեխնոլոգիաների ուղին։
Հայրենասիրությունը գաղափար չէր, այլ ապրելակերպ
Ազգը, պետությունը և հայրենիքը նրա արժեքային առանցքն էին։
Կապը ԶՈՒ-ի նյարդային համակարգն է՝ զորքերի և զենքերի ղեկավարման հիմնական միջոցը՝
հավատում էր նա:
Երկրորդ բուհն ավարտել էր արտերկրում, տիրապետում էր լեզուների։ Ծառայում էր կապի ստորաբաժանումներում՝ սկզբում ՀՀ ՊՆ, ապա ԱՀ ՊԲ։
Պատերազմի օրերը
Ապրիլյան ու 44-օրյա պատերազմներին մասնակցեց առանց երկմտելու։ Ամենուր էր՝ այնտեղ, որտեղ վտանգն ամենամեծն էր։
Վերջին այցելությունը հոկտեմբերի 6-ին
Հարազատներին տեսնելու հնարավորություն ստեղծվեց և անձամբ առաջարկեց բոլորի հետ լուսանկարվել…
Վերջին զանգը հոկտեմբերի 26-ին զոհվելուց 2-3 ժամ առաջ
Հանգստացնում էր մորը, համոզում էր հավատալ, որ ամեն ինչ հոյակապ է…
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 26, Հադրութից Ֆիզուլի ընկած հատված: Զոհվեց՝ փրկելով կյանքեր․․․
Պարգևատրվել է
ՀՀ և ԱՀ պետական պարգևներով ու պատվոգրերով․
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի
«Արիության համար» ու
«Մարտական ծառայություն» մեդալներով,: