hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալեքսանդր Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է

2002թ. մայիսի 26-ին ՌԴ-ում

Ծնվել էր հայրենիքից հեռու

Բայց դաստիարակվել էր որպես իսկական հայորդի, ազգային գաղափարախոսությունը կրող մարտիկ

Հոր մահից հետո

Մայրիկի ու երեք քույրերի հետ տեղափոխվում է հայրենի Լիճք, ապա Երևան

Սպորտի հանդեպ բացառիկ վերաբերմունք ուներ

Զբաղվում էր Կիոկուշի կարատե մարզաձևով

Ամեն անգամ մարզումներից գալուց հետո

Քրոջ վրա էր փորձարկում իր հնարքները

Շատ էր սիրում ընկերներին

Մինչև չհյուրասիրեր իր ձեռքով տապակած կարտոֆիլը, նրանց բաց չէր թողնում

Մայրը մեքենա չուներ ու ոտքով էր գնում աշխատանքի

Սաշը 14 տարեկանում մեկնեց արտագնա աշխատանքի, որ մայրիկի համար մեքենա գնի

Ծննդյան վերջին տարեդարձը

Հարազատները մեծ շուքով նշեցին Սաշի 18-ամյակն ու վարորդական իրավունքի վկայական ստանալը

Բանակից ուղարկված առաջին նվերը մայրիկին

Որդու՝ համազգեստով լուսանկարներն ու վարդերի փունջ ստացավ տիկին Փիրուզան

Վերջին զանգը

Հնարավոր է՝ մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաս

Վերջին մարտը

2020թ. հոկտեմբերի 10, Հադրութ