
Ծնվել է
1978թ. փետրվարի 8-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում
Անսահման սիրով կապված էր
Հայրենիքին, հայրենի բնությանն ու լեռներին
Երբեք առիթը բաց չէր թողնում գյուղ կամ անտառ գնալու
Դա նրա տարերքն էր, անմնացորդ սերը
Ուներ ընկերական մեծ ու համերաշխ շրջապատ
Որտեղ վայելում էր սեր ու հարգանք
Պատերազմը սկսվելուն պես
Կամավոր մեկնեց Ջրական
Պատրաստ էր կատարել ցանկացած աշխատանք
Միայն թե լիներ կրտսեր ընկերների կողքին
Երբ խրամատի վրա երեք արկ ընկավ
Դուրս եկավ՝ համոզվելու, որ ընկերոջը ոչինչ չի եղել
Չորրորդ արկը
Խլեց նրա ու ընկերոջ կյանքը
Արտեմն ընկավ
Հանուն հայրենիքի, հանուն հաջորդ սերունդների խաղաղ ու արժանապատիվ ապրելու իրավունքի
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 14, Ջրական