hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գևորգ Արշակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է

1996թ. նոյեմբերի 12 -ին Երևանում

Դաշնամուր էր նվագում

Ֆուտբոլով զբաղվում, ասմունքում էր, սիրում էր նկարել

Մասնակցել է հայ ասպետին

Որպես հաղթող մեկնել Արևմտյան Հայաստան

Հաղթել է բազում օլիմպիադաներում

Հանրապետական և քաղաքային փուլերում ստացել 1-ին կարգի մրցանակ, 2 անգամ եղել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու

Եղել է ԵՊՀ գիտխորհրդի անդամ

Սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում, հեռակա՝ իրավաբանականում, Վազգեն Սարգսյան անվան համալսարանում

Ֆանտաստիկ մականունով Գևորգն ուզում էր

Ուժեղ Հայաստան ունենալ. սկսել էր կրթությունից

ԵՊՀ-ում ոչ ֆորմալ կրթության հիմքերն է դրել

Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը նրանից հետո կյանքի են կոչել նրա ընկերները

Կամավոր մեկնել է թե ծառայության, թե պատերազմ

Վստահ էր՝ հայրենիքը պաշտպանելը իր պարտքն էր

Վերջին բառերը մայրիկին

Դու առանց ինձ կարող ես ապրել, բայց առանց Հայաստանի՝ ոչ

3 վիրավորում է ստացել

Փաթաթվել է խաչքարին, թշնամու ուշադրությունն իր վրա ուղղել, որ ընկերներն առաջադրանքը կատարեն

Վերջին մարտը

2020թ. Նոյեմբերի 9, Շուշի