
Ծնվել է
1985թ․ հունիսի 24-ին Արմավիր քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Ամեն ինչ անում էր ընտանիքի համար, նրա ուժը գալիս էր կնոջից ու երեխաներից։
Ամենաթանկ պահերը
Անցկացնում էր ընտանիքի ու երեխաների հետ՝ սրտացավ ու նվիրված։
Նրան հիշում են որպես
Բարի, ընկերասեր մարդ, ով կապված էր բարեկամների հետ, բոլորի հետ ջերմ կապ էր պահում։
Երազանքները կապված երեխաների հետ
Նրան անհանգստացնում էր միայն երեխաների ապագան՝ ցանկանում էր ապահով ու արժանապատիվ կյանք նրանց համար։
Հատուկ գծեր
Աշխատասեր էր ու հայրենասեր՝ լուռ ու համեստորեն նվիրումով։
Վերջին խոսքը
«Երեխաներին լավ նայի, ձեզ լավ նայեք, լավ կպահեք…»։
Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 14, Քարվաճառ։
«Եթե ինքը չլիներ, մենք ողջ չէինք մնա…»` ասում են ընկերները
Պայթյունն իր վրա վերցրեց` փրկելով ընկերների կյանքը: