hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Առաքել Տիգրանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ. մարտի 15-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

3 տարեկանում հացի էին ուղարկել
- Մամ հաց չկար, ես էլ պաղպաղակ գնեցի…

Սիրում էր
Ֆուտբոլ, նկարչություն, «Բանակում» սերիալը։ Խոսուն չէր, բայց բոլորին հիշում էր, բոլորից հարցնում էր։

Զորակոչվեց 2020-ի հուլիսին
Ուղարկել էին Հադրութ։

Առաջիններից էր, որ ինքնակամ բարձրացավ դիրքեր`
Չգիտակցելով շուտով սկսվելիք պատերազմի ծավալը:

 

Վերջին խոսքը
«Մամ, էնքան զանգեցի, ձեզ հոգնեցրի չէ՞։ Առավոտյան կզանգեմ… »։ Բայց չզանգեց…։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 27:

Չէ, տղերք ջան, դուք մտեք, սաղ տոչնի ա
Զոհեց իր կյանքը ընկերներին փրկելու համար

2024 թ. ծնվեց եղբոր որդին
Ում անվանակոչեցին Առաքել։