hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Ուներ սիրած աղջիկ
Ում ծանոթացրել էր ծնողների հետ: Կապը դեռ շարունակվում է…։

Նրա մասին ասում էին
Ֆիզիկապես ու հոգեպես ամուր էր, նվիրված ու նրբազգաց։ Հումորով, թասիբով, շուտ հարազատացող։

Երազանքները
Ուզում էր զորացրվելուց հետո բացել մարզասրահ, մարզել ու ապրել սպորտով։

Իր էությունը
Սիրում էր ընտանիքը, ուներ հումորի սուր զգացում։

Վերջին խոսքը
Ծննդից երկու օր առաջ ասել էր. «Կզանգեմ ծնունդիս օրը, սաղ լավ կլինի…»։

Վերջին զանգերը
Միշտ առաջինը մայրիկին էր զանգում, հետո միայն մյուսներին։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 28-ին առանց հրամանատարի, չորս ընկերների հետ գնաց դիրքեր՝ կասեցնելու թշնամուն։