
Ծնվել է
2000թ. հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
Շփումն ու շարժուն կյանքը ոգեշնչում էին նրան
Կառատեով էր զբաղվում, սիրում էր ընտանիքն ու կյանքը։
Ժամանակը սիրում էր անվկացնել
Ընկերների ու ընտանիքի հետ։ Վայելում էր բոլորի հարգանքը։
«Ջիգյարով» էր
Բարեսիրտ, մարդամոտ, շփվող, օգնության հասնող, պատրաստակամ։
15 տարեկանից աշխատում էր՝
Ընտանիքին օգնելու համար:
Երազանքներ, որոնք կիսատ մնացին
Տուն ունենալ, ծնողներին աջակցել, ամուսնանալ, բարձրագույն կրթություն ստանալ լավ մարդ դառնալ…։
Նրա հոգատարությունը, մշտական մտահոգությունն ընտանիքի համար
Դարձնում էին նրան անփոխարինելի։
Վերջին խոսքը հոկտեմբերի 14-ին
- Չգաք էստեղ, էստեղ գալացողը չի փրկվի, լավ նայեք Ձեզ…:
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 15, Զաբրայիլ:
Չի նահանջել, մնացել է մարտի դաշտում`
Զոհվելով ԱԹՍ-ի հարվածից: