hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ. հունիսի 15-ին, Երևանում։

Ուսումը
Սովորել է Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոցում, ապա արհեստագործական ուսումնարանում՝ ընտրելով աշխատասեր ու օգտակար ուղի։

 

Ուսում և աշխատանք
Ուսմանը զուգահեռ աշխատել է որպես ավտոփականագործ «Սպայկա» և «Մուլտի Թռաք» ընկերություններում՝ վաղ հասակից կերտելով իր տեղը կյանքում։

Ծառայության ճանապարհը
2020թ. հուլիսի 8-ին զորակոչվել է և ծառայել «Մարտունի 2» զորամասում:

Եղել է ականանետի նշանառու
Սեպտեմբերի 12-ին ճանաչվել է վաշտի լավագույն զինվոր:

Զինակիցներն ասում էին
Նա կազմակերպված, քաջ ու անվախ էր։ Միշտ պատրաստ էր օգնել ու առաջնորդել։

Վերջին մարտը
2020թ. նոյեմբերի 13, Մարտունի:

Հետմահու պարգև
ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։