
Ծնվել է
2001թ. ապրիլի 9-ին, Երևանում։
Ընդհամենը 7 տարեկանում խոսում էր ծովից ծով Հայաստանի, Մասիսը Հայաստան բերելու մասին
- Մասիսն ու Սիսը մորից խլված որբուկներ են: Երբ ես նրանց Հայաստան բերեմ, գագաթների ձյունը կհալչի…
Ինքնակրթություն՝ որպես ապրելակերպ
Տիրապետում էր անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն։ Կարդում էր գրքեր, ստեղծագործում, գրել էր «Գոբլինը և իր ընկերները»։
Տեխնոլոգիական ապագայի հավատքը
Սովորում էր Թումոյում ծրագրավորում։ Հայկական Վիքիպեդիայում 500 հոդված էր գրել։ Բացառիկ խելացի, կրեատիվ, աշխատասեր պատանի էր։
Ընկեր, եղբայր, առաջնորդ
Նարեկը չէր ծաղրում, չէր նսեմացնում, օգնում էր ընկածին բարձրանալ։ Մարդ, որին վստահում էին բոլորը։
Ապրիլյան քառօրյա պատերազմը
Դեռ 15 տարեկան էր, սակայն ուզում էր մեկնել ռազմաճակատ. « Տղերքի կողքին կլինեմ, զենք կտանեմ, փամփուշտ կտանեմ, հաց կտանեմ…»
Վերջին մարտը
2020 թ. հոկտեմբերի 13:
Պատերազմի առաջին օրվանից ամենաթեժ կետերում էր
16 օր առաջնագծում` Հադրութ, Վարանդա, պայքար է մղել թշնամու:
Մա՛մ, դու իմ Արևն ես: Բայց ես ունեմ ավելի մեծ Արև
Մա՛մ, չտխրես… եթե հանկարծ կորցնես ինձ, ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերիսրտերի մի անկյունում կապրեմ ես: Կներես ինձ, իմ մա…: