
Ծնվել է
1997թ. հունվարի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը։ Ամեն բուռ հող իր համար ուժ էր ու հավատք։
Ժամանակն անցկացնում էր
Հայրիկի, հարսնացուի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որպես
Բարի, աշխույժ ու կամեցող մարդ՝ միշտ պատրաստ օգնելու։
Երազանքներ՝ պարզ ու անկեղծ
Ցանկանում էր ամուսնանալ, տեսնել թե՛ իր, թե՛ եղբայրների ընտանիքներն ապահով ու երջանիկ։
Միշտ ձգտում էր լինել առաջինը
Առաջադեմ, միշտ շարժման մեջ, նպատակասլաց։
Վերջին խոսքը զոհվելուց մի քանի ժամ առաջ
- Մամ, մի բան եմ ասում, երդվիր, որ կանես. ախպորս չթողնես գա ստեղ, մսաղաց ա լրիվ։
Վերջին մարտը
2020 թ. հոկտեմբերի 14, Ջաբրայիլ: