hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նորիկ Գասպարյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ փետրվարի 10-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Պարը և կյանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ և պարասրահում, քանի որ պարուսույց էր։ Հաճախ զբաղվում էր հարսանյաց պարերի բեմադրմամբ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրա կյանքը պարի մեջ էր։ Տանկի հրամանատարի սերժանտ էր։ Միշտ վստահություն էր ներշնչում։ 18 տարեկանում ընդունվել էր Մանկավարժական համալսարան։ Կյանքով լեցուն և ժպտերես մարդ էր։

Յուրահատկություններ
Նորիկին ամեն ինչ հաջողվում էր հեշտությամբ։ Նա հիանալի մարդ էր, ով իր յուրահատուկ մոտեցումներով առանձնանում էր մյուսներից։

Սիրում էր
Պարել։

Վերջին խոսքերն էր
Ապրիլի 1-ին․ «Մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու, երկու ամիս է մնում, գալիս եմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ ապրիլի 2-ին, Ջաբրայիլում։