
Ծնվել է
1987 թ․ դեկտեմբեր 19-ին Արագածոտնի մարզի Ապարանում քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ուրախ ու հումորով մարդ էր։ Պատրաստակամ էր ու երբեք չէր զլանում օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։
Երազում էր
Երջանիկ ընտանիք ունենալ, Ապարանում տուն կառուցել և Կամազ մեքենա ունենալ։ Ուզում էր աղջիկներ ունենալ, ինչը իրականացավ։
Յուրահատկություններ
Համբերատար էր, շատ հանգիստ։ Ասում էր․ «Դու որ միշտ շտապում ես, ի՞նչ ես փոխում»։
Վերջին խոսքերն էր
«Երբ վերադառնամ, մինչև հոկտեմբերի 4-ը ծնունդս կնշեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 7-ին, Կուբաթլուում։ Շտապ օգնության մեքենայով վիրավորներին դուրս բերելու ժամանակ շրջափակման մեջ է ընկել։ Արթուր Միքայելյան անունով բժիշկը նշում է, որ Ռուսլանը իր «պահապան հրեշտակն» էր, միասին ավելի քան երկու հարյուր վիրավոր են հանել մարտի դաշտից։