hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաներն ու ընկերները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր երեխաների, ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անփոխարինելի անձնավորություն էր։ «Առանց արտասվելու անհնար է խոսել նրա մասին», ասում են հարազատները։

Երազում էր
Տուն ունենալ Ստեփանակերտում, կահավորել այն։ Շատ էր ուզում նաև ճամփորդել ընտանիքի հետ աշխարհի բոլոր երկրներով։

Յուրահատկություններ
Շատ յուրօրինակ անձնավորություն էր, ով մեծ սեր ու հոգատարություն էր ցուցաբերում ընտանիքի, երեխաների և ընկերների հանդեպ։

Սիրում էր
Բնությունը և մեղվապահությունը։ Ուներ երկու այգի, որտեղ աճեցնում էր տարբեր ծառեր՝ կիվի, ելակ և այլ մրգեր։ Նա ասում էր․ «Ժամանակը գա, ընտանիքով կգանք, կնստենք ծառերի հովին»։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 15-ին․ «Ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին Հադրութում։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։