hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վիտալի Բալասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ փետրվարի 17-ին Լեռնային Ղարաբաղի Այգեստան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ և աշխատանքի վայրում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Գործին նվիրված անձնավորություն էր, պատրաստ էր յուրաքանչյուրին օգնության ձեռք մեկնել։

Երազում էր
Երեխաների համար ապահով ու հուսալի ապագա ստեղծել։

Յուրահատկություններ
Նվիրված էր իր գործին, գործը սիրող անձնավորություն էր։

Վերջին զրույց
Պատերազմի ժամանակ շատ քիչ էր խոսում։ Հիմնականում երեխաների հետ էր զրուցում։

Վերջին հերոսական մարտը եղել է
Զոհվել է հոկտեմբերի 5-ին՝ պահեստների պայթյունի հետևանքով։