hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ հունիսի 1-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական գործը։ Սիրում էր տոնախմբություններ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, բարեկամների և ընկերների հետ։ Ամեն շաբաթ միասին տարբեր վայրեր էին այցելում։ Շատ կենսուրախ մարդ էր։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա նվիրված, ընկերասեր ու աջակցող մարդ էր։ Պատերազմի ժամանակ զինվորներին համախմբում էր իր շուրջը։

Երազում էր
Երեխաներին բարձրագույն կրթություն տալ ու կնոջը մեքենա վարել սովորեցնել։

Յուրահատկություններ
Վերապատրաստումներ էր անցել Սիրիայում և Մոսկվայում։ Համեստ ու խելացի անձնավորություն էր։

Սիրում էր
Նկարել։

Վերջին խոսքերն էր
2020 թ․ հոկտեմբերի 25-ին․ «Ես լա՛վ եմ, դուք լավ մնացեք։ Ես կզանգեմ, դուք չզանգեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 25-ին Կուբաթլուում։ Զոհվել է մեքենան ձորը ընկնելու հետևանքով։