hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Համլետ Ներսեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1972 թ․ օգոստոսի 20-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և զինվորական ծառայությունը։ Ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։ Արդեն 16 տարեկանում մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին, ապա դարձել էր երկրապահ կամավորական ջոկատի անդամ։ Տարիներ անց, կրկին կանգնեց հայրենի հողի պաշտպանության դիրքերում՝ մասնակցելով նաև 44-օրյա պատերազմին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երկրապահ ջոկատի ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ էր սիրում մարդկանց և միշտ էր պատրաստ էր օգնության ձեռք մեկնել կարիքավորներին։

Երազում էր
Խաղաղություն լինի հայրենիքում։

Յուրահատկությունները
Շատ նվիրված էր իր գործին ու հայրենիքին։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերին գնացել էր տղային տեսակցության և ասել․ «Կիսատ գործեր ունեմ, գնում եմ դրանք ավարտելու»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Ջաբրայիլում։