hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արա Բալայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976 թ․ դեկտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի պաշտպանությունը և զինվորների հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորների, ընտանիքի և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հոգատար, բարեսիրտ ու անկեղծ մարդ էր։ Վերջին կտոր հացը կիսում էր զինվորների հետ։

Երազում էր
Տեսնել իր երեխաների հաջողությունը։ Թոշակի անցնելուց հետո ցանկանում էր տուն կառուցել Մարտունիում և այգի ունենալ։ Սակայն այդ երազանքն անկատար մնաց։

Սիրում էր
Տարբեր բաներ կազմակերպել և համակարգել։ Տխրում էր, երբ զինվորները չէին յուրացնում որևէ թեմա։

Վերջին զրույց
Ասել է, որ երեխաները մորը լսեն և նրան մենակ չթողնեն։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 31-ին։