
Ծնվել է
1994 թ․ հուլիսի 7-ին Արարատի մարզի Արբաթ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխան ու ընտանիքը։ Ուներ որդի՝ Ավետ անունով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխայի և կնոջ հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հարգալից, բարի և հոգատար անձնավորություն էր։
Երազում էր
Ողջ վերադառնալ ռազմաճակատից, ընտանեկան երջանկությունը վայելել և իր երազանքները, կապված երեխայի հետ, իրականացնել։
Յուրահատկությունները
Կատակասեր և ուրախ մարդ էր։
Սիրում էր
Երաժշտություն և դաշնամուր նվագել։
Վերջին խոսքերը
«Պա՛պ, եթե ես գամ, տասնութ-տասնիննը տարեկանները մեր փոխարեն կմնան ռազմի դաշտում»։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 23-ին, Հադրութում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։