
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 17-ին Արագածոտնի Շենավան գյուղում։
Կապված էր
Տատիկի հետ։
Հոր մահից հետո
Աչքերում տխրություն կար։
Զույգ եղբոր հետ թև ու թիկունք էին
Իրար ուժ էին, իրար ապավեն՝ բառերով չասված, բայց զգացված։
Ընկերները նրան հիշում են
Որպես աշխատասեր, ընկերասեր, օգնության հասնող երիտասարդի, ում կարիքը զգում էին բոլորը։
Ուրախանում էր ամեն ինչից
Բնությունից, կյանքից, աշխատելու հնարավորությունից։ Հողագործությունը հոգու հանգիստն էր։
Երազում էր
Մանկատուն բացել, զբաղվել գյուղատնտեսությամբ, ստեղծել իր բիզնեսը, շարունակել ընտանեկան գործը։
Սիրող ու ուժ տվող զավակ
Միշտ ասում էր մորը․ «Մամ ջան, դու չկոտրվես, ցավդ տանեմ»։
Վերջին զանգը սեպտեմբերի 27-ին
- Սաղ տոչնի ա, չմտածես
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27։