hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արա Բաբաջանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1988 թ․ ապրիլի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը և հայոց պատմության մասին քննարկումներն ու վիճաբանությունները։ Նրա պապերը հայրենադարձներ էին։ Սիրում էր պատմություն։ Պայմանագրային զինծառայող էր, ծառայել էր որպես բուժակ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աղավնիներ պահելով և գյուղատնտեսությամբ զբաղվելով։ Աղավնիների մասին ասում էր․ «Միակ կենդանիներն են, որոնք երկինքն են սիրում։ Միակ տեղը, որտեղ արդարություն կա»։ Սիրում էր գյուղատնտեսություն։ Լավ երգում էր, բժշկություն էր սովորել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անձնազոհ և ընկերասեր անձնավորություն էր։

Երազում էր
Ամուսնանալ և տան կառուցումը ավարտին հասցնել։

Յուրահատկություններ
Մարդասիրությունը և ընկերասերությունը։ Պատրաստ էր ամեն ինչի՝ հանուն ընկերոջ։

Սիրում էր
Բժշկությունը, պատմությունը ինչպես նաև՝ ստեղծագործել։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 25-ին, Կուբաթլուում։