
Ծնվել է
1990 թ․ փետրվարի 28-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայաստանի պատմությամբ զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ կամ պատմություն ուսումնասիրելով, գրքեր կարդալով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ խաղաղասեր և մարդասեր անձնավորություն էր։ Երբեք ոչ մեկին օգնության մեջ չէր մերժում, մարդկանց միավորում էր։ Ամեն մարդու մեջ միայն լավն էր տեսնում։
Երազում էր
Նոր դասագրքեր գրել պատմության վերաբերյալ և կատարել նոր բացահայտումներ։ Երազում էր նաև, որ յուրաքանչյուր ընտանիք մանկատնից մեկ երեխա որդեգրի։
Յուրահատկություններ
Հարգանքով էր վերաբերվում բոլորին, ձայնը երբեք չէր բարձրացնում։ Հատուկ վերաբերմունք ուներ կանանց ու աղջիկների նկատմամբ։
Սիրում էր
Պատմություն ուսումնասիրել և գրքեր կարդալ։
Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ է, չանհանգստանա՛ք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին։