hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարութ Հակոբյան
2015 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ մարտի 18-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, հայրենիքը և ծառայությունը։ Դեռ դպրոցական տարիներից երազում էր զինվորական ծառայությունն անցկացնել Ղարաբաղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր տարիքից մեծերի հետ։ Ուներ լայն շրջապատ և շատ նվիրված էր ընկերներին։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ջերմ, ակտիվ, կյանքով լի և անմիջական տղա էր։ Իր յուրահատուկ սիրով և հոգատարությամբ միշտ շրջապատում էր մարդկանց։ Նաև շատ կապված էր մոր հետ։

Երազում էր
Ավարտել ֆիզկուլտուրայի ինստիտուտը և աշխատել որպես թիկնապահ։

Յուրահատկություններ
Անհավանական ջերմ էր, սիրում էր բոլորի հետ գրկախառնվել։

Սիրում էր
Սպորտը։

Վերջին հերոսական մարտը եղել է
2015 թ․ սեպտեմբերի 25-ին, Մատաղիսում։