hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կորյուն Հարությունյան
2021 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերները, ընտանիքը և ուսումը։ Զբաղվում էր սպորտով, մասնավորապես՝ կարատեով։ Շատ հայրենասեր էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ անձնավորություն էր, բոլորի կողմից սիրված և հարգված։

Երազում էր
Ծառայել, սովորել, աշխատել և ընտանիք պահել։ Ծառայությունն իր համար հատուկ տեղ էր զբաղեցնում, իսկ հետագայում ցանկանում էր ուսումը շարունակել Ագրարային համալսարանում։

Յուրահատկություններ
Շատ լավ տղա էր՝ հասկացող և վճռական։

Վերջին խոսքերն ու զրույցը
«Դրությունը լուրջ է, չգիտենք՝ կվերադանա՞նք, թե՝ չէ»։

Վերջին հերոսական մարտը
2021 թ․ հուլիսի 28-ին, Վարդենիսում։