
Ծնվել է
1992 թ․ փետրվարի 20-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը, չնայած նրան, որ դժվար մանկություն էր ունեցել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր, ուրախ և բարի անձնավորություն էր։
Երազում էր
Ֆուտբոլիստ դառնալ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում էր խաղում։
Վերջին խոսքերն էր
«Շնորհակալություն, մա՛մ ջան, կլինի արդեն երկու տարի, որ ես ծառայում եմ և դու այնպես ինձ պահեցիր, որ ոչ մի բանի կարիք չունեցա»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2015 թ․ օգոստոսի 12-ին, Աղդամում։