
Ծնվել է
1996 թ․ հունվարի 21-ին Արմավիրի մարզում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Շփումը ընկերների հետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և հորեղբոր որդու հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հանգիստ, բարեսիրտ ու մեծերին հարգող անձնավորություն էր։
Երազում էր
Արհեստավոր լինել, աշխատել, ավտոէլեկտրիկ դառնալ և հիմնել իր սեփական բիզնեսը։
Յուրահատկություններ
Նա միշտ իր խոսքի տերն էր և երբեք չէր գցում իր խոսքը գետնին՝ հատկապես, երբ այն վերաբերում էր հորը։
Սիրում էր
Երգել։
Վերջին զրույց
Զոհվելուց 2 օր առաջ, խոսել է ընտանիքի անդամների հետ։ Ծառայության և կռվի մասին ոչինչ չէր խոսել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ ապրիլի 5-ին, Մատաղիսում։