hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Ստեփանյան
2015 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1981 թ․ նոյեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։ Շատ հայրենասեր էր ու սիրում էր Ղարաբաղը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հարգանք վայելող անձնավորություն էր։

Երազում էր
Եղնիկներում տուն վարձել և ֆերմա բացել, որ ընտանիքով այնտեղ ապրեին։

Յուրահատկությունները
Եղնիկներում ծառայելու ժամանակ, երբ դիրքերից վերադառնում էր՝ աղջիկներին դաշտային ծաղիկներ էր բերում։ Նա շատ նվիրված էր ընտանիքին, հանգիստ ու պարկեշտ էր։ Հոգատար վերաբերմունք ուներ փոքր եղբոր նկատմամբ։

Սիրում էր
Ստեղծագործել, դասական երաժշտություն լսել։ Շատ սիրում էր բնությունը։

Վերջին խոսքերն էր
«Ես շատ գոհ եմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2015 թ․ սեպտեմբերի 4-ին, Եղնիկների 7-րդ պաշտպանական դիրքերում։ Մարտական առաջադրանք կատարելիս դիվերսանտները հարձակվել էին։ Ընդամենը 8 փամփուշտով կարողացել էր պաշտպանել մարտական դիրքը։