hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ադամ Սահակյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ օգոստոսի 19-ին Երևան քաղաքում։

Սուպերհերոսներն էին նրա մանկության առաջին մեծ ոգեշնչումը
Ասում էր. «Ես էլ եմ սուպերհերոս դառնալու…»։ Խոսքեր, որոնք, ճակատագիր դարձան։

Ընկերներն ու հարազատները հիշում են նրան որպես
Նվիրված, ազնիվ, սիրված և հարգված անձնավորություն, իսկական առաջնորդ:

Պլաններ, որ մնացին անկատար
Իտալիայում շարունակել մասնագիտական կրթությունը։ Սովորում էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի երկրորդ կուրսում։

Կրտսեր սերժանտ էր
Ծնողներից թաքուն ընտրել էր դիրքեր գնալը, եղել ջոկի հրամանատար։

«Մամ, քո պատվին մենք այստեղ հրավառություն ենք արել…»
Զանգել էր շնորհավորելու մայրիկի ծննդյան օրը։

Վերջին զրույցը մայրիկի հետ ապրիլի 1-ին
-Ադամ ջան, գոնե ամեն օր զանգահարի, որ անհանգիստ չլինենք:

-Մամ դու գիտես ես որտեղ եմ, մի մտածի, ամեն ինչ լավ ա լինելու… գուցե մի քանի օր չզանգահարեմ…

«Կարող եք չգալ, արդեն ուշացել եք…»
Թշնամին արդեն դիրքերում էր… Պայքարել են մինչև վերջ՝ աննահանջ ու արժանապատիվ։

Վերջին մարտը
2016 թ. ապրիլի 2, Լելե Թեփե բարձունք։