
Ծնվել է
1997 թ․ մայիսի 14-ին Երևան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքի ուրախությունը, հայրենասիրությունը և դիմացինին օգնելու ձգտումը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Արդար, ազնիվ և հրաշալի անձնավորություն էր։
Երազում էր
Հաշմանդամներին օգնելու ծրագրեր մշակել, որ նրանք երբեք միայնակ չմնան, քանի որ սովորում էր ՖԴՏ մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի բաժնում։
Յուրահատկություններ
Ուներ լսելու մեծ ունակություն և դիմացինին աջակցելու պատրաստակամություն։
Սիրում էր
Գրել երգեր՝ ռեփ ոճով։ Վարել ռադիոհաղորդումներ։
Վերջին խոսքերն էր
Ապրիլի 14-ին, վիրավորներին օգնություն ցույց տալու նպատակով մարտական դիրքեր բարձրանալիս․ «Ամեն ինչ լա՛վ է։ Վաղը առավոտյան 10-ին կզանգեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ ապրիլի 14-ին, Մարտունի 3 դիրքերում։